Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ապիկարներ մշտական

Ապիկարներ մշտական
22.12.2024 | 17:43

Երևանի քաղաքապետարանի մի փոքրիկ պաշտոնյա հայտարարեց, որ միասնական տոմսային համակարգի ներդնումը հետաձգվում է մեկ ամսով և 2025 թվականի հունվարի մեկից այլևս 100 դրամանոց մետաղադրամներ չեն ընդունվելու։

Հասկացա՞ք սրանց կառավարման ապուշությունը:

Մանրամասն քննարկենք։

1. Փաստացի մի քանի հազար աշխատակից ունեցող քաղաքապետարանը հերթական անգամ տապալում է միասնական տոմսային համակարգի ներդնումը։ Այո սա հետաձգել չէ, սա քաղաքի բյուջեի հետ կապված որոշման տապալում է, սա բյուջետային պարտավորությունների տապալում է, սա Tellsell հետ աշխատանքի տապալում է։ Եվ սա առաջին դեպքը չէ։ 2024 թվականի սկզբից հայտարարել էին, որ միասնական տոմսային համակարգը կներդրվի սեպտեմբերի մեկից և տապալել էին ամբողջ աշխատանքը։

2. Մետաղադրամների արգելման թեման ավելի խորը շերտեր ունի։ Եթե դրամարկղերը մի քանի ամսից հեռացվելու էին, ապա ինչու՞ էին դրանք գնվել քաղաքի բյուջեի միջոցներով։ Մոտ 1000 հատ դրամարկղերը ձեռք էին բերվել բավականին կլորիկ գումարով և այդ իրերի ձեռքբերման մրցույթը կարծես թե շահել էր ներկա քպ պաշտոնյաներից մեկի հետ փոխկապակցված ձեռնարկությունը։ Հիմա այդ դրամարկղերը դեն են նետվելու։

Ո՞վ է պատասխան տալու այդ բացթողման համար:

Թե՞ արդեն իննսուն մլն դրամը փող չէ:

Քանի որ հեղափոխական ապիկարները միայն փողի լեզուն են հասկանում, առաջարկում եմ հետայսու ԱԺ-ում, Երևանի քաղաքապետարանում, կառավարությունում աշխատավարձ և պարգևավճար վճարել միայն համարժեք դրամ արկղերով։

Օրինակ, եթե մի մանուկ պաշտոնյա ստանում է մեկ միլիոն ՀՀ դրամ աշխատավարձ, ապա հունվարի մեկից հետո նրան գումարի փոխարեն տալ քսան հատ դրամարկղ և գործընթացը շարունակել մինչև դեն նետվող դրամարկղերի վերջնական սպառումը։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 3580

Մեկնաբանություններ